Գործում է սկսած 07.11.2022թ.-ից
Ծառայության նկարագիր
Կրեդո Լոմբարդ 36 ամիս
Վարկի նպատակ | Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկավորում |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | 30 000 — 15 000 000 |
Վարկի ժամկետ | 1- 36 ամիս |
Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարման եղանակ/ Պարբերականություն | Անուիտետ/ Ամսական |
Տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Տրամադրում | Միանվագ |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 14.9 % նվազող մնացորդի նկատմամբ* |
Տարեկան փաստացի տոկոսադրույք | 56.9-132.8%** |
Վարկի ամսական սպասարկման վճար | 1.5% վարկի տրամադրված գումարից |
Ձևակերպման միանվագ վճար | 3.8% վարկի տրամադրված գումարից |
Վարկառուի նկատմամբ պահանջներ
Կարգավիճակ | ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզ անձիք |
Տարիքային սահմանափակում | 19-70 |
Տույժերը, տուգանքները
Ժամկետանց մայր գումարի գծով, օրական |
0.13% |
Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական |
0.13%
|
Վարկի վաղաժամկետ մարման համար |
Վարկը ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ մարվել: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և այլ վճարներ չեն գանձվում: |
Հայտի վերաբերյալ այլ պայմաններ
Վարկային պատմություն և սքոր
ԱՔՌԱ, Ֆայկո
| Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ |
15 րոպե |
Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետ |
(Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո) 15-60 րոպե |
Ոսկու վերադարձման ժամկետ |
Նույն օրը |
Ձևակերպման վայր |
Աջափնյակ մասնաճյուղ |
Վարկի տրամադրման վրա ազդող դրական գործոններ |
-Փաստաթղթային ամբողջական փաթեթի առկայություն |
Վարկի տրամադրման վրա ազդող բացասական գործոններ |
— Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում
|
— Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը — Անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն — Հաճախորդի կողմից որպես գրավ առաջարկվող ոսկյա իրերի հարգն ու արժեքը բավարար չէ պահանջվող վարկի գումարի տրամադրման համար կամ դրանք չեն բավարարում կազմակերպության կողմից գրավադրվող ոսկյա իրերին ներկայացվող սահմանված չափանիշներին Հայտի ուսումնասիրության վճար |
Անվճար |
|
Ապահովում
Ապահովում | Որպես գրավ ընդունվում են ոսկյա իրեր: Գրավի գնահատման ժամանակ հաշվի չի առնվում նրա գեղարվեստական արժեքը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը՝ այսինքն գնահատվում է բացառպես ոսկին: Գնահատման ենթակա չէ. —եթե զարդը մի քանի մետաղների և հարգի տարասեռ համաձուլվածք է —սպիտակ ոսկյա զարդ է |
Առավելագույն հարաբերակցությունը գրավի գնահատված արժեքի նկատմամբ | 100% |
Ապահովման շուկայական արժեքի գնահատում | Համապատասխան հարգի գրավի գնահատման առավելագույն արժեքը սահմանվում է համաձայն ”Համապատասխան հարգի գրավի/ոսկու/ գնահատման առավելագույն արժեքի հաշվարկման ժամանակ զեղչման գործակցի որոշման” մեթոդաբանության |
Պահանջվող Փաստաթղթեր
— Անձնագիր (փախստականի տեղեկանք, կացության քարտ,հատուկ անձնագիր)/ID քարտ — Սոցիալական քարտ ՀՀ քաղաքացու համար (տեղեկանք սոց քարտի բացակայության մասին) |
Կազմակերպության կողմից հաճախորդին տրամադրվող փաստաթղթեր
Փաստաթղթի տեսակ | Տրամադրման ժամկետ | Վճար |
Վարկի փակման տեղեկանք | 1 աշխատանքային օր | Անվճար |
Վարկի մնացորդի տեղեկանք | 1 աշխատանքային օր | Անվճար |
Ժամկետանց պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք | 1 աշխատանքային օր | Անվճար |
Քաղվածք | Նույն օրը | Անվճար |
Օգտակար տեղեկություններ
Ի՞նչ է վարկային պատմությունը | Վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: |
Ի՞նչ է վարկարժանությունը | Վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականն է, որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: |
Ինչպե՞ս բարելավել վարկային Սքորը | — նվազեցնել առկա վարկերի քանակը՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին, — նվազեցնել առկա վարկերի մնացորդները, — նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, — ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների լիովին մարումը: |
Առավել մանրամասն www.abcfinance.am, www.acra.am:
* ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Վարկի անվանական տոկոսադրույքը վարկային պայմանագրի գործողության ընթացքում կարող է փոփոխվել, եթե 4 ամիս և ավել առանց ուշացման, համաձայն վճարման ժամանակացույցի մարում կատարվի: Տարեկան անվանական տոկոսադրույքի իջեցումը կատարվելու է քառամսյակը հաջորդող ամսվա մինչև 15-ը 1 տոկոսի չափով:Տոկոսադրույքի իջեցման մասին կտեղեկացվի SMS հաղորդագրությամբ՝ իջեցումից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում:
** ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս վարկի իրական արժեքը հաճախորդի համար, մարման գրաֆիկին համապատասխան վճարումները կատարելու պարագայում, ներառյալ բոլոր այն հավելյալ ծախսերը և միջնորդավճարները, որոնք կատարվում են հաճախորդի կողմից:
Տարեկան փաստացի տոկոսադրույք
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.
i — տարեկան փաստացի տոկոսադրույք (APR)
A — կրեդիտի գումար (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումար)
n — կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվ
N — կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվ
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումար
Dn — կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատված՝ արտահայտված օրերի թվով
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Գումար՝ 15.000.000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 14.9 %
Ժամկետ՝ 36ամիս
Տարեկան փաստացի տոկոսադրույք` 56.9%
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ:
ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԳՐԱՎԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԲԱՎԱՐԱՐ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼ, ԱՊԱ ՁԵՐ ԱՅԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ:
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05:Ընդ որում ժամկետից շուտ պարտավորությունները կատարելու դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը վերահաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ և նվազեցվում է սպասարկման վճար, տոկոս և մայր գումար հաջորդականությամբ:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ: