Մակիչյան Մհեր Բորիսի խորհրդի նախագահ
Ծնվել է 1976թ. ք. Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1992 թ. ընդունվել է Երևանի Պետական Համալսարան և ավարտել այն տնտեսագետ-կիբերնետիկ որակավորումով, տնտեսագիտության թեկնածու է:
2001-2004 թթ. ընթացքում ստացել է նաև իրավաբանի որակավորում:
Աշխատանքային փորձը սկսել է 2002 թ.: 2002-2010 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում որպես մակրոտնտեսական հետազոտությունների և վերլուծությունների բաժնի պետ, այնուհետև` ՀՀ կրթության և գիտության նախարարությունում որպես նախարարի խորհրդական:
Սիմոն Պողոսի Խաչատուրյան խորհրդի անդամ
Ծնվել է 1959թ. Վրաստանում: Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1976-1981 թ.-ը սովորել է Երևանի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժնում:Այնուհետև մինչև 1988թ.-ը աշխատել է Հ.Ս.Ս Գիտությունների Ակադեմիայի «Հնագիտության և ազգագրության ինստիտուտում»: 1988-1991թ.-ը աշխատել է Ն.Գ. նախարարությունում որպես քրեական հետախուզության օպեր լիազոր: 1991-2003թ.-ը աշխատել է Երևանի` Կ. Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում որպես գլխավոր տնօրեն: 2003-2016թ.-ը զբաղվել է գործարարությամբ` տուրիզմի, ծառայությունների մատուցման և ցուցահանդեսային բիզնեսի բնագավառում: 2014թ.-ից զբաղվում է նաև գյուղատնտեսությամբ` այգեգործության բնագավառում: 2019թ.-ին ընտրվել է «Կոտայքի ֆերմերների միյության» նախագահ:
Գաբրիելյան Բելլա Էդուարդի խորհրդի անդամ,գործադիր տնօրեն
Ծնվել է 1974թ. ք. Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 1991 թ. ընդունվել է ՀՀ Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ և ավարտել այն կենսաբան/մանկավարժ որակավորումով:
Աշխատանքային փորձը սկսել է 1993 թ.: 1996 թ. — 2009 թ. աշխատել է “Միդլենդ Արմենիա Բանկ” ՓԲԸ-ում (այժմ “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան” ՓԲԸ): 1999 թ. -ից զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ, մասնավորապես 2004 թ. սկսած որպես կրեդիտ քարտերի և վարկերի սպասարկման վարչության պետ, այնուհետև` որպես հաճախորդների սպասարկման բաժնի կառավարիչ:
Բանկում աշխատելու ընթացքում մասնագիտական որակավորումը բարձրացնելու նպատակով մասնակցել է բազմաթիվ դասընթացների ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս:
2009-2011 թ. աշխատել է “Ինգո Արմենիա” ԱՓԲԸ-ում որպես մարքետինգի և մեթոդոլոգիայի բաժնի պետ:
Մինասյան Վարդանուշ Գեորգիի գլխավոր հաշվապահ
Ծնվել է 1965թ. ք. Երևանում: Միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո 1982 թ. ընդունվել է Մոսկվայի սննդի արդյունաբերության համամիութենական ինստիտուտ, որն ավարտել է ստանալով ինժեներ տեխնոլոգի որակավորում:
Աշխատանքային գործունեութունը սկսել է 1982 թ-ից:
1998-2007թթ. աշխատել է ապահովագրական ոլորտում` որպես գլխավոր հաշվապահ հետևյալ ընկերություններում. Իրան Հայաստան ԱՓԲԸ, Էրմեդ ԱՓԲԸ, Էֆես ԱՓԲԸ, Ավուար ԱՓԲԸ: 2011-2012թ աշխատել է Ռեսո ԱՓԲԸ-ում որպես գլխավոր հաշվապահ:
2005 թ.-ից առ այսօր աշխատում է “Վեբբ ֆոնտեն Հոլդինգ” ՍՊԸ -ում որպես հաշվապահ:
Խաչատուրյան Մարիաննա Սիմոնի գործադիր տնօրենի տեղակալ
Ծնվել է 1986թ. Երևանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2003թ.-ին ընդունվել է Երևանի Պետական Համալսարան, 2009թ.-ին ավարտել է այն՝ ստանալով մագիստրոսի կոչում տնտեսագիտություն մասնագիտությամբ: Աշխատանքային փորձը սկսել է 2005թ.-ին Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան ՓԲԸ-ում, որպես հաճախորդների սպասարկման բաժնի գանձապահ-մասնագետ: 2011-2017թթ. աշխատել է ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ ՓԲԸ-ում, որպես քարտերի գծով մասնագետ, զուգահեռաբար 2012-2013թթ.աշխատել է ՖԱՅՎ ՍԹԱՐԶ ԹՐԱՎԵԼ ՍՊԸ-ում, որպես ֆինանսական գծով փոխտնօրեն: 2017թ.-ի փետրվարի 8-ից աշխատում է ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես գործադիր տնօրենի տեղակալ:
Թաթոյան Անի Կարապետի Վերստուգող
Ծնվել է 1990թ. ք. Հրազդանում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2008թ.-ին ընդունվել է Մոսկվայի Տուրիզմի և Սերվիսի Պետական Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ, 2012թ.-ին ավարտել է այն: Աշխատանքային փորձը սկսել է 2008թ.-ին: 2014թ.-2017թ. աշխատել է ,,Ի-Դրամ,, ՍՊԸ-ում, որպես հաճախորդների սպասարկման բաժնի գանձապահ-մասնագետ: 2017թ.-2020թ. աշխատել է ,,Վարկս Էյ Էմ,, ՈւՎԿ ՓԲԸ-ում, որպես ներքին աուդիտի անդամ: 2021թ.-ից աշխատում է ,,Կրեդո Ֆինանս,, ՈՒՎԿ ՓԲԸ-ում, որպես վերստուգող: