Վարկ, Վարկերի տրամադրման ծառայություններ
ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը տրամադրում է վարկեր առանց գրավի; վարկ գրավի առկայությամբ, արագ վարկ; առցանց վարկեր և վարկեր ապառիկ ճանապարհով: Վարկի համար կարող եք դիմել ինչպես ընկերության մասնաճյուղերում, այնպես էլ առցանց ճանապարհով՝ հեռախոսի կամ համակարգչի միջոցով: Բուն վարկերի տրամադրումը կատարվում է ընկերության մասնաճյուղային ցանցի միջոցով:
Վարկի գնի մասին ճշմարտացիությունը լիարժեք տեղեկատվություն է վարկի իրական վճարումների մասին: Բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ձեզ տրամադրել ամբողջ տեղեկատվությունը այդ մասին:
Վարկ կամ օնլայն վարկ օգտագործելու համար բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզանից վճար է վերցնում՝ տոկոսների տեսքով: Բացի այդ, սպառողական վարկերը զուգակցվում են տարբեր միջնորդավճարներով և տուրքերով: Վարկի վճարումները ներառում են.
- տոկոսագումար, որը դուք վճարում եք վարկն օգտագործելու համար;
- բանկի կամ վարկային կազմակերպության կողմից գանձվող վճարները` տվյալ վարկը սպասարկելու համար;
- լրացուցիչ ծառայությունների արժեքը, եթե դրանք կապված են ձեր վարկի հետ:
Հիշեք, որ ձեր պարտքի իրական չափը կազմում է բանկից վերցված գումարի չափի (այն կոչվում է «հիմնական պարտք») և միջնորդավճարների ու տոկոսների ընդհանուր գումարը:
Վարկ կամ օնլայն վարկ ստանալու իրական պայմաններն հասկանալը ձեր պարտականությունն է՝ որպես վարկառու, իսկ վարկի վերաբերյալ անհասկանալի պայմանների և բարդ տեղեկատվության մանրամասն և պարզ բացատրություն ստանալը` ձեր իրավունքը:
Վարկի ընտրություն կատարելիս եղեք ուշադիր և ցուցաբերեք խելամտություն: Համեմատե՛ք տարբերակները, փնտրե՛ք լավագույն պայմանները: Վարկի ընտրությունը վարկառուի պարտականությունն է: Առանց վերլուծության կրեդիտային գովազդը կարող է ձեզ տանել գովազդային ծուղակ: Կենտրոնացեք շուկայական միջին տոկոսադրույքի վրա: Եթե առաջարկվում են շատ շահավետ պայմաններ, հիշե՛ք, որ հավելյալ օգուտների համար ստիպված կլինեք դիմելու լրացուցիչ ծախսերի կամ կկրեք անհարմարություններ:
Վարկ ընտրելու մի քանի պարզ կանոններ կան
- Որքան ավելի շահավետ է հայտը, այնքան մեծ է «հնարքների» հավանականությունը: Ուշադի՛ր ուսումնասիրեք բոլոր պայմանները, հատկապես փոքր տպագրությամբ գրվածները:
- Վարկի նկատմամբ տոկոսադրույքը պետք է նշվի տարեկան կտրվածքով: Եթե գովազդի մեջ տեսնում եք «% օրական», բազմապատկեք այն 365-ով և տեսեք տարբերությունը:
- Վարկ կամ օնլայն վարկ վերցնելիս չսխալվեք՝ վերցնելով առաջին պատահած վարկը: Համեմատականներ անցկացրեք բանկերի կամ վարկային կազմակերպությունների առաջարկած պայմանների, վարկերի հիմնական պարամետրերի միջև: