Գործում է սկսած 03.09.2024թ.-ից
Ծառայության նկարագիր
Վարկի նպատակը | Ծառայությունների վարկավորում |
Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
Վարկի գումար | 30 000 — 1 500 000 |
Վարկի ժամկետը | 3 -12 ամիս |
Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարման եղանակ/Պարբերականություն | Հավասարաչափ/ Ամսական |
Տրամադրման եղանակ | Անկանխիկ |
Տրամադրում | Միանվագ |
Տարեկան անվանական տոկոսադրույք | 0% |
Տարեկան փաստացի տոկոսադրույքը | 0%* |
Վարկի ամսական սպասարկման վճար | 0% վարկի տրամադրված գումարից |
Վարկառուի նկատմամբ պահանջներ
Կարգավիճակ | ՀՀ ռեզիդենտ ֆիզ անձիք |
Տարիքային սահմանափակում | 19-70 |
Տույժերը, տուգանքները
Ժամկետանց մայր գումարի գծով, օրական |
0.13% |
Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական |
0.13% |
Վարկի վաղաժամկետ մարման համար |
Վարկը ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ մարվել: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և այլ վճարներ չեն գանձվում: |
Հայտի վերաբերյալ այլ պայմաններ
Վարկային պատմություն և սքոր | ԱՔՌԱ, Ֆայկո* |
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 15 րոպե |
Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետ (Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո) |
15-30 րոպե |
Ձևակերպման վայր | Մասնաճյուղեր |
Վարկի տրամադրման վրա ազդող դրական գործոններ |
-Փաստաթղթային ամբողջական փաթեթի առկայություն
-Վարկի սպասարկման համար անհրաժեշտ եկամուտներ -Դրական կամ չեզոք վարկային պատմություն |
Վարկի տրամադրման վրա ազդող բացասական գործոններ | — Բացասական վարկային պատմություն
— Վարկարժանության բացասական գնահատական — Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում — Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը — Անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն — Այլ գործոններ |
Հայտի ուսումնասիրության վճար | Անվճար |
Պահանջվող Փաստաթղթեր
— Անձնագիր (փախստականի տեղեկանք, կացության քարտ, հատուկ անձնագիր)/ID քարտ — Սոցիալական քարտ ՀՀ քաղաքացու համար (տեղեկանք սոց քարտի բացակայության մասին) — Անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք /միայն ուժային կառույցների աշխատակիցների համար/ — Մեքենայի տեխնիկական տվյալների փաստաթուղթ / մաքսազերծման դեպքում/ — Ամրագրման հավաստագիր, որտեղ նշվում է փաթեթի գումարը և երևում է հաճախորդի ստորագրությունը / տուրերի դեպքում / — Բժշկական քարտի պատճեն, որտեղ նշվում է ծառայության գինը և երևում է հաճախորդի ստորագրությունը / բժշկական ծառայության դեպքում/ |
Կազմակերպության կողմից հաճախորդին տրամադրվող փաստաթղթեր
Փաստաթղթի տեսակ | Տրամադրման ժամկետ | Վճար |
Վարկի փակման տեղեկանք | 1 աշխատանքային օր | Անվճար |
Վարկի մնացորդի տեղեկանք | 1 աշխատանքային օր | Անվճար |
Ժամկետանց պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք | 1 աշխատանքային օր | Անվճար |
Քաղվածք | Նույն օրը | Անվճար |
Օգտակար տեղեկություններ
Ի՞նչ է վարկային պատմությունը | Վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: |
Ի՞նչ է վարկարժանությունը | Վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականն է, որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: |
Ինչպե՞ս բարելավել վարկային Սքորը | — նվազեցնել առկա վարկերի քանակը՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին, — նվազեցնել առկա վարկերի մնացորդները, — նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, — ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների լիովին մարումը: |
Վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը | Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, այն պարունակում է հաճախորդի ստացած վարկերի, դրանից բխող մարումների կատարման, այլ մարդկանց տրված երաշխավորությունների, ժամկետանց վարկերի առկայության, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքների մասին տեղեկատվություն: |
Ինչպե՞ս փոխել սխալ կամ թերի վարկային պատմությունը | Հաճախորդը կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: |
Որքա՞ն ժամանակ է պահպանվում իմ վարկային պատմությունը | Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: |
Առավել մանրամասն www.abcfinance.am, www.acra.am,www.acra.am,www.acra.am,
* ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, վարկի նվազող մնացորդի նկատմամբ: Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս վարկի իրական արժեքը հաճախորդի համար, մարման գրաֆիկին համապատասխան վճարումները կատարելու պարագայում, ներառյալ բոլոր այն հավելյալ ծախսերը և միջնորդավճարները, որոնք կատարվում են հաճախորդի կողմից:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.
i — տարեկան փաստացի տոկոսադրույքը (APR)
A — կրեդիտի գումարը (կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը)
n — կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվը
N — կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Dn — կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Գումար՝ 1 000 000 ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 0 %
Ժամկետ՝ 12 ամիս
Տարեկան փաստացի տոկոսադրույք` 0%
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ: ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԵՎ ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ ԺԱՄԿԵՏԻՆ ՉՎՃԱՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՁԵՐ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԿԳՐԱՆՑՎԻ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ:
ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԳՐԱՎԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԲԱՎԱՐԱՐ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼ, ԱՊԱ ՁԵՐ ԱՅԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ:
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05:Ընդ որում ժամկետից շուտ պարտավորությունները կատարելու դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը վերահաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ և նվազեցվում է սպասարկման վճար, տոկոս և մայր գումար հաջորդականությամբ:
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԻՍ ՎԱՐԿԱՏՈՒՆ ՁԵԶ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԻ ԷԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ, ՈՐՈՒՄ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ:ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ:ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ն «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով կարող է սպառողից «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքի հիման վրա պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում լրացուցիչ հարցեր տալ սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ www.fininfo.am
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: ՀԱՐԳԵԼԻ ՀԱՃԱԽՈՐԴ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ: