Գործում է սկսած 16.01.2026թ.-ից
Ծառայության նկարագիր
Կրեդո Անշարժ Գույք 22.7/1.25
Այս վարկատեսակը նախատեսված է ֆինանսական կազմակերպություններում ընթացիկ և փակված ժամկետանցումներ ունեցող հաճախորդների համար
| Վարկի նպատակ | Վարկավորում սպառողական նպատակով |
| Վարկի արժույթ | ՀՀ դրամ |
| Վարկի գումար | 100 000 — 30 000 000 |
| Վարկի ժամկետ | 12-180 ամիս |
| Վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարման եղանակ/Պարբերականություն | Անուիտետ/ Ամսական |
| Տրամադրման եղանակ | Անկանխիկ |
| Տրամադրում | Միանվագ |
| Տարեկան անվանական տոկոսադրույք | 22.7 % նվազող մնացորդի նկատմամբ* |
| Տարեկան փաստացի տոկոսադրույք | 47.35-68.4%** |
| Վարկի ամսական սպասարկման վճար | 1.25% վարկի տրամադրված գումարից |
| Ձևակերպման միանվագ վճար | 2.5% վարկի տրամադրված գումարից |
| Գույքի գնահատման վճար անհրաժեշտության դեպքում մասնագիտացված գործակալության կողմից | մինչև 25,000 ՀՀ դրամ |
| Միասնական տեղեկանք | մինչև 10,000 ՀՀ դրամ |
| Նոտարական վավերացման վճարներ | մինչև 15,000 ՀՀ դրամ |
| Գրավի պետական գրանցման վճար | մինչև 27,000 ՀՀ դրամ |
Վարկառուի նկատմամբ պահանջներ
| Կարգավիճակ | ՀՀ ռեզիդենտ ֆիզ անձիք |
| Տարիքային սահմանափակում | 19-70 |
Տույժերը, տուգանքները
Ժամկետանց մայր գումարի գծով, օրական |
0.13% |
Ժամկետանց տոկոսագումարի գծով, օրական |
0.13% |
Վարկի վաղաժամկետ մարման համար |
Վարկը ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ մարվել: Վարկի վաղաժամկետ մարման դեպքում տույժեր և այլ վճարներ չեն գանձվում: |
Հայտի վերաբերյալ այլ պայմաններ
| Վարկային պատմություն | ԱՔՌԱ |
| Ընկերության կողմից կիրառվող սքոր | Ֆայկո |
| Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացման և հաճախորդին տեղեկացման առավելագույն ժամկետ | 15 րոպե |
| Վարկառուին վարկի գումարի տրամադրման ժամկետ (Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո) |
15-30 րոպե |
| Ձևակերպման վայր | Մասնաճյուղեր |
| Վարկի տրամադրման վրա ազդող դրական գործոններ |
-Փաստաթղթային ամբողջական փաթեթի առկայություն
-Վարկի սպասարկման համար անհրաժեշտ եկամուտներ -Դրական կամ չեզոք վարկային պատմություն |
| Վարկի տրամադրման վրա ազդող բացասական գործոններ | — Բացասական վարկային պատմություն
— Վարկարժանության բացասական գնահատական — Կեղծ կամ անարժանահավատ տեղեկատվության տրամադրում — Այնպիսի տեղեկատվության տրամադրում, որը կասկածի տակ է դնում վարկի վերադարձելիությունը — Անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն — Այլ գործոններ |
| Հայտի ուսումնասիրության վճար |
Անվճար |
Ապահովում
| Ապահովում | Բնակելի անշարժ գույքի գրավ |
| Առավելագույն հարաբերակցությունը գրավի լիկվիդային արժեքի նկատմամբ | 70% (արժեքը սահմանվում է համաձայն ”Համապատասխան գրավի գնահատման առավելագույն արժեքի հաշվարկման ժամանակ զեղչման գործակցի որոշման” մեթոդաբանության) |
| Գրավատու | Գրավատուն պետք է հանդիսանա վարկառուի փոխկապակցված անձ |
Պահանջվող Փաստաթղթեր
| — Անձնագիր (փախստականի տեղեկանք, կացության քարտ,հատուկ անձնագիր)/ID քարտ — Սոցիալական քարտ ՀՀ քաղաքացու համար (տեղեկանք սոց քարտի բացակայության մասին) — Անձը հաստատող վկայական կամ աշխատավարձի մասին տեղեկանք /միայն ուժային կառույցների աշխատակիցների համար/ — Սեփականության վկայական, գնահատման ակտ, գույքի սեփականատեր հանդիսացող անձանց անձնագրեր, ամուսնական կարգավիճակի մասին տեղեկանք, սահմանափակումների մասին տեղեկանք |
Կազմակերպության կողմից հաճախորդին տրամադրվող փաստաթղթեր
| Փաստաթղթի տեսակ | Տրամադրման ժամկետ | Վճար |
| Վարկի փակման տեղեկանք | 1 աշխատանքային օր | 1500 ՀՀ դրամ |
| Վարկի փակման տեղեկանք | Նույն օրը | 3000 ՀՀ դրամ |
| Վարկի մնացորդի տեղեկանք վարկը տեղափոխելու գործարքի համար |
1 աշխատանքային օր |
Անվճար |
| Ժամկետանց պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք | 1 աշխատանքային օր | 1500 ՀՀ դրամ |
| Ժամկետանց պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք | Նույն օրը | 3000 ՀՀ դրամ |
| Անշարժ գույքի գրավով վարկի փակման կամ կադաստրի տեղեկանք |
1 աշխատանքային օր |
Անվճար |
| Քաղվածք |
Նույն օրը |
Անվճար |
Օգտակար տեղեկություններ
| Ի՞նչ է վարկային պատմությունը | Վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից ստանձնած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունն է, որը ցույց է տալիս վարկային տեղեկատվության սուբյեկտի պարտքերը, վճարումները, վճարումների սովորությունները կամ պարտավորությունների կամ դրանց կատարման վերաբերյալ տեղեկատվություններ: |
| Ի՞նչ է Ֆայկո սքորը | ՖԱՅԿՈ Սքորը սքորինգային համակարգ է, որը տալիս է վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականը՝ որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: |
| Ի՞նչ է վարկարժանությունը | Վարկառուի վարկային ռիսկի թվային գնահատականն է, որպես սպառողական կրեդիտավորման ռիսկի մակարդակի չափորոշման առանցքային գործիք: |
| Ինչպե՞ս բարելավել վարկային պատմությունը և Սքորը | — նվազեցնել առկա վարկերի քանակը՝ դրանք մարելով մասամբ կամ լիովին, — նվազեցնել առկա վարկերի մնացորդները, — նվազեցնել տրված երաշխավորությունների քանակը և գումարը, — ապահովել տրված երաշխավորությունների մասով ժամկետանց գումարների լիովին մարումը: |
| Վարկային պատմության էությունը և դրա կարևորությունը | Վարկային պատմությունը հաճախորդի ֆինանսական պարտավորությունների կատարման վերաբերյալ տեղեկությունների ամբողջությունն է, այն պարունակում է հաճախորդի ստացած վարկերի, դրանից բխող մարումների կատարման, այլ մարդկանց տրված երաշխավորությունների, ժամկետանց վարկերի առկայության, ինչպես նաև դրանց համար սահմանված տույժ ու տուգանքների մասին տեղեկատվություն: |
| Ինչպե՞ս փոխել սխալ կամ թերի վարկային պատմությունը | Հաճախորդը կարող է այդ մասին տեղեկացնել վարկային բյուրոյին կամ դիմել տեղեկատվություն տրամադրող ֆինանսական կազմակերպություններին: Տեղեկացումը կարող է իրականացվել գրավոր դիմում վարկային բյուրոյին ներկայացնելու միջոցով կամ էլեկտրոնային եղանակով: |
| Որքա՞ն ժամանակ է պահպանվում իմ վարկային պատմությունը | Վարկային բյուրոյի կողմից տրամադրվող վարկային զեկույցներում չպետք է ներառվի վարկային զեկույցի տրամադրման պահին նախորդող հինգ տարուց ավելի վարկային տեղեկատվություն: |
Առավել մանրամասն www.abcfinance.am, www.abcfinance.am, www.acra.am,www.acra.am
**Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա, վարկի նվազող մնացորդի նկատմամբ:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը դա սպառողի վարկավորման ընդհանուր ծախսն է, արտահայտված տրամադրված վարկի տարեկան տոկոսով, և որն իր մեջ պարունակում է բոլոր տոկոսներն և այլ վճարները, որոնք սպառողը պարտավոր է վճարել վարկի ստացման, ինչպես դրագոր ծողության ողջ ընթացքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով հետևյալ բանաձևը.

i — տարեկան փաստացի տոկոսադրույք (APR)
A — կրեդիտի գումար(կրեդիտավորողի կողմից սպառողին տրամադրված կրեդիտի սկզբնական գումարը)
n — կրեդիտի մարմանն ուղղված վճարի թիվ
N — կրեդիտի մարմանն ուղղված վերջին վճարի թիվ
Kn-կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի գումար
Dn — կրեդիտի տրամադրման օրից մինչև կրեդիտի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը՝ արտահայտված օրերի թվով
Փաստացի տոկոսադրույքի հաշվարկի օրինակ
Գումար՝ 30.000.000ՀՀ դրամ
Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 22.7 %
Ժամկետ՝ 180 ամիս
Տարեկան փաստացի տոկոսադրույք` 47.35%
Հարգելի Հաճախորդ,
Ընկերությունը նախքան վարկային պայմանագրի կնքումը տրամադրում է Անհատական թերթիկ՝ համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ի: Ընդ որում, ժամկետից շուտ պարտավորությունները կատարելու դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը վերահաշվարկվում է տվյալ օրվա դրությամբ և նվազեցվում է հետևյալ հաջորդականությամբ՝ սպասարկման վճար, տոկոս և մայր գումար:
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնների համաձայն, հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով և առաջնորդվելով «Ճանաչիր քո հաճախորդին» («Know your customer») սկզբունքով, սպառողից կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկություններ, ինչպես նաև բանավոր հաղորդակցման ընթացքում կարող են լրացուցիչ հարցեր ուղղվել սպառողին (նման պահանջի առկայության դեպքում):
ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ՈՒՆԵՔ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆՎՃԱՐ ՀԱՐՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ:
ՁԵՐ ԳՐԱՎԻ ԱՌԱՐԿԱՆ ԿԱՐՈՂ Է ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԲՌՆԱԳԱՆՁՎԵԼ, ԵԹԵ ԴՈՒՔ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՉԿԱՏԱՐԵՔ ՁԵՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ՎԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ և ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՐՈՒՄՆԵՐԸ: ԱՅՆ ԴԵՊՔՈՒՄ, ԵՐԲ ԳՐԱՎԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ԲԱՎԱՐԱՐ ԳՈՒՄԱՐ ՍՏԱՆԱԼ, ԱՊԱ ՁԵՐ ԱՅԼ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԿԱՐՈՂ Է ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ:
ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ:
«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է:
ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ www.fininfo.am
