Սպառողական վարկեր առանց գրավի, Շտապ Վարկեր մինչև 60 ամիս մարման ժամկետով, վարկի հայտի ուսումնասիրություն ընդամենը 15 րոպեում:
Բոլորս էլ հասկանում ենք, որ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած պահի, անկախ մեր կամքից: Չնախատեսված ծախսեր կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ մեքենայի խափանում, առողջական խնդիրներ, դրամապանակի կորուստ և այլն: Ինչպե՞ս լուծել ֆինանսական խնդիրները, ինչպե՞ս արագ գումար գտնել ծախսերը հոգալու համար, երբ աշխատավարձ ստանալուն դեռ երկար ժամանակ ունեք:
Շտապ Վարկեր՝ արագ ֆինանսական օգնություն մինչև աշխատավարձը
Ֆինանսական խնդիրները լուծելու համար հաճախ ստիպված ենք լինում դիմել ընկերների օգնությանը, ինչը, սակայն, ավելորդ անհարմարություն է առաջացնում: Կարճաժամկետ վարկերից օգտվելը հարմար տարբերակ է ծագած ֆինանսական խնդիրներն ինքնուրույն լուծելու համար:
Շտապ վարկերը հնարավորություն են տալիս արագ, առանց վարկային կազմակերպություն այցելելու ստանալ գումար րոպեների ընթացքում: Մի քանի պարզ քայլ և գումարն արդեն ձեր քարտին է:
Շտապ վարկերից օգտվելու համար պետք է լրացնեք վարկային դիմում, տրամադրելով ձեր անձնական տվյալները: Այնուհետև ֆինանսական ընկերության կողմից կատարվում է հայտի ուսումնասիրություն և կայացվում է որոշում վարկի հաստատման կամ մերժման վերաբերյալ:
Շտապ վարկերի գումարը հնարավոր է ստանալ կամ քարտի վրա փոխանցումով կամ կանխիկ, այցելելով ֆինանսական կազմակերպության սպասարկման կետերը կամ մասնաճյուղերը:
Շտապ վարկերի առավելությունները.
- Արագություն– Շտապ վարկի գումարը կարող եք ստանալ ոչ թե օրերի, այլ մի քանի րոպեների ընթացքում
- Շտապ վարկերի պարզություն– գումարը տրամադրվում է առանց գրավի և առանց երաշխավորի
- Շտապ վարկերի հասանելիություն– Շտապ վարկերը հասանելի են նաև առցանց եղանակով` առանց սպասարկման կետեր այցելության
- Շտապ վարկերի ճկուն պայմաններ– Շտապ վարկի գումարը և մարման ժամկետները ընտրում եք ձեր ցանկությամբ՝ վարկային դիմումը լրացնելու պահին
- Շտապ վարկերի անվտանգություն– ֆինանսական ընկերությունները կիրառում են բարձրորակ տեխնոլոգիաներ հաճախորդի անձնական տվյալները մշակելու և պահելու համար
- Ազնվություն– ֆինանսական ընկերության վարկավորման պայմաններում նշվում են վարկառուին հետաքրքող բոլոր էական և կարևոր կետերը
«Կրեդո ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է առանց գրավի Շտապ վարկեր սպառողական նպատակով: Համակարգչի և ինտերնետի հասանելության դեպքում ցանկացած պահի հնարավոր է դիմել առցանց, լրացնել վարկային հայտը: Լրացնելուց և վարկավորման պայմանները ձեր կողմից հաստատելուց հետո ընդամենը 15 րոպեի ընթացքում ստանում եք վարկի հաստատման մասին պատասխան: