Այսօր թե՛ ամբողջ աշխարհում, թե՛ Հայաստանում վարկերը մեծ դեր ունեն հասարակաության կենցաղում: Քաղաքացիները սովոր են վարկեր վերցնել անշարժ և շարժական գույք, կենցաղային տեխնիկա ձեռք բերելու կամ բիզնեսի ֆինանսավորման համար: Շատ հաճախ վարկային միջոցներն ուղղակի անհրաժեշտություն են: Թեև վարկային միջոցները տրամադրվում են փոխհատուցելիության սկզբունքով, այսինքն՝ որոշակի տոկոսագումարներով, այնուամենայնիվ վարկը կարող է արդյունավետ լինել տրամադրված ֆինասնական միջոցները ճիշտ օգտագործեու դեպքում:
Իհարկե, վարկային միջոցներն առավել արդարացված են խոշոր ձեռքբերումների դեպքում, երբ սեփական միջոցներով դրանց ձեռքբերման համար կպահանջվեր 10-15 տարի, իսկ վարկային միջոցներով հնարավոր է ձեռք բերել առանց երկար տարիներ սպասելու և ժամանակ կորցնելու: Այսինքն, վարկը տալիս է հնարավորություն ունենալ այսօր, մինչդեռ սեփական միջոցներով հնարավոր է ունենալ տարիներ անց կամ գուցե երբեք:
Վարկի արդյունավետությունը
Արդյո՞ք վարկն օգտակար է վարկառուի համար: Կան վարկավորման արդյունավետությունը հիմնավորող բազմաթիվ պատճառներ.
- Վարկառուի համար անելանելի իրավիճակից շուտափույթ ելք: Տարբեր ժամանակներում բոլորի կյանքում էլ չնախատեսված, անսպասելի ծախսեր են պատահում, և չունենալով բավականաչափ միջոցներ կամ խնայողություններ, վարկային միջոցներից օգտվելու անհրաժեշտություն է առաջանում: Թեև վարկերը տրամադրվում են որոշակի տոկոսադրույքով, այնուամենայնիվ չնախատեսված ծախսերը հոգալու համար այն լավագույն ելք կարող է հանդիսանալ:
- Ապրելու համար հարմարավետ միջավայրի ստեղծում: Շատ հաճախ վարկի օգնությամբ հարմարավետ կահույքի, տեխնիկայի, ավտոմեքենայի կամ այլ գույքի ձեռքբերումը ամենահարմար եղանակն է կյանքի որակը բարելավելու և ապրելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելու համար: Վարկը հնարավորություն է տալիս ձեռքբերել ցանկացած գույք նախքան դրա համար բավականաչափ գումար ունենալը:
- Վարկը ժամանակավոր դժվարությունների հաղթահարման միջոց է՝ առանց կյանքի որակի կորստի: Գրեթե բոլոր ընտանինքերում տարբեր ժամանակներում ֆինանսական դժվարություններ են առաջանում և գումարի անհրաժեշտություն է ծագում: Նման դեպքերում մարդիկ ստիպված են լինում դիմել բարեկամների կամ ընկերների օգնությանը: Սակայն երբեմն ավելորդ անգամ նրանց օգնությանը դիմելը կաշկանդվածություն է առաջացնում: Այս դեպքում կարճաժամկետ սպառողական վարկերն այլընտրանք են բարեկամների օգնությանը դիմելուց խուսափելու համար:
- Բիզնես-նախագծերից շահույթի ստացում՝ սկզբնական կապիտալի եւ ներդրումների բացակայության դեպքում: Եթե ձեռնարկատերը չունի բավարար ռեսուրսներ, ապա ձեռնարկության զարգացումը հնարավոր չէ առանց վարկային միջոցների ներդրման: Նման դեպքերում վարկային միջոցներից չօգտվելը կհանգեցնի արտադրական ծավալների կրճատման: Գործարարները հաճախ վարկեր են վերցնում բիզնեսի զարգացման համար` սարքավորումների ձեռքբերման, ընդլայնման, բարելավման, արտադրական գործընթացների ստեղծման համար: Հետեւաբար, արտադրության նպատակներով վարկերը լիովին հիմնավորված են: Պետք է հաշվի առնել նաև, որ վարկային միջոցների հաշվին արտադրության ընդլայնումը կարող է բերել կրկնակի շահույթ:
Երբ շտապ գումար է անհրաժեշտ
Կրեդո Ֆինանս վարկային կազմակերպության ճկուն մոտեցումը հասանելի է դարձնում վարկ ունենալու հնարավորությունը սեղմ ժամկետներում՝ առանց գրավի վարկերը հասանելի են դառնում 15 րոպեի ընթացքում, անշարժ գույքով ապահովված վարկերը հասանելի են դառնում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ապահովելուց հետո 10 օրվա ընթացքում: