Ներկայումս ամառային հանգիստն արտասահմանում անցկացնելը, կարելի է ասել, դարձել է օրինաչափություն և շատ երկրներում ավելի արագ, հեշտ եւ նույնիսկ ավելի մատչելի է վճարել քարտով, քան կանխիկով: Սակայն, որպեսզի բանկային քարտը հարմարավետությունից չվերածվի մեծ խնդրի, հարկավոր է արտասահման մեկնելուց առաջ հաշվի առնել մի քանի հանգամանք.
- Ստուգե՛ք բանկային քարտի ժամկետը: Քարտի ժամկետին ոչ բոլորն են ուշադրություն դարձնում: Եվ եթե երկրի ներսում այն ավարտվելու դեպքում կարելի է շատ արագ վերաթողարկել, ապա արտերկում դա հնարավոր չէ և եթե մեկնել եք առանց կանխիկ գումարի՝ հույսը դնելով բանկային քարտի վրա, ապա դուք իսկապես մեծ խնդիրներ կունենաք:
- Ընտրե՛ք ճիշտ բանկային քարտ: Արտասահմանում կարելի է օգտագործել գրեթե բոլոր քարտատեսակները, որոնք թողարկված է միջազգային Visa և MasterCard համակարգերով: Բայց արտասահմանում ցանկալի է օգտագործել չիպով քարտ: Կան բանկեր, որոնք նաև հատուկ պայմաններով քարտեր են թողարկում ճանապարհորդության համար:
- Ճշտե՛ք փոխարկման պայմանները — Եթե ձեր քարտը ներքին արժույթով է, իսկ դուք բնականաբար պետք է գործարք կատարեք արտարժույթով, ապա նախապես ձեզ սպասարկող բանկից ճշտեք փոխարկման պայմանները և փոխարժեքը, որպեսզի խուսապեք ավելորդ միջնորդավճարներից:
Ինչպե՞ս բանկային քարտ ընտրել արտասահման մեկնելիս
- Քարտ վերցնել վստահելի բանկից: Ցանկացած բանկային գործարք, այդ թվում քարտային հաշիվ բացելը ցանկալի է կատարել վստահելի և հուսալի բանկերում: Ձեր մեկնելուց հետո անհուսալի բանկերում հնարավոր է առաջանան ֆինասական կամ տեխնիկական խնդիրներ և գումարի կանխիկացում կամ քարտով վճարում հնարավոր չլինի կատարել:
- Օպտիմալ միջազգային վճարային համակարգ: Տարբեր երկրներում տարբեր վճարային համակարգեր են ընդունված, որոնք նախատեսված են բանկոմատների եւ վճարման տերմինալների մեծ մասի համար: Օրինակ, Չինաստանն ունի իր վճարային համակարգը՝ UnionPay, Ճապոնիայան` JCB, ինչպես մեր idram կամ e-payments համակարգերը: Իսկ, օրինակ, Visa-ն և Mastercard-ը միջազգային համակարգեր են և ընդունվում են գրեթե բոլոր երկրներում, բայց կան բացառություններ: Ցանկալի է նախքան մեկնելը ձեզ սպասարկող բանկից ճշտել հյուրընկալող երկրի վճարային համակարգերի մասին մանրամասն տվյալներ:
- Անվանական քարտ: Սովորաբար բոլոր բանկային քարտերը բացի քարտի համարից պարունակում են նաև քարտապանի անունը և ազգանունը: Եվ ցանկալի է, որ քարտի վրա նշված անվանական տվյալները համընկնեն անձնագրային տվյալների հետ, քանի որ շատ հյուրանոցներ, խանութներ, ավտովարձույթներ և գործակալություններ վճարումները վերջնական հաստատելու համար, կամ որևէ թյուրիմացություն հստակեցնելու համար պահանջում են քարտապանի անձնագային տվյալները, և քարտի հետ համընկնելու դեպքում կխուսափեք ավելորդ թղթաբանությունից:
- Օնլայն վճարումների հնարավություն: Համոզվե՛ք, որ ձեր քարտն ունի օնլայն վճարումների հնարավորություն: Որպես կանոն, դրա համար քարտի դարձերեսին պետք է դաջված լինի CVV կամ CVC կոդ, որը հնարավորություն կտա հաստատել ցանկացած առցանց գործարք: Դա շատ հարմար տարբերակ է հյուրանոցների առցանց ամրագրման, գնացքի կամ ավիատոմսերի, թանգարանների մուտքի տոմսերի առցանց գնման համար: Կան երկրներ, որտեղ տաքսիներից օգտվելու համար վճարում են օնլայն հավելվածների միջոցով, և այդ դեպքում ևս օնլայն վճարման հնարավորությամբ բանկային քարտ է անհրաժեշտ:
«Կրեոդ ֆինանս» ՈւՎԿ-ի օնլայն վարկերի շնորհիվ կարող եք ճամփորդել ցանկացած պահի, առանց գումարի մասին մտահոգվելու: Օնլայն վարկի հայտը լրացնելուց և հաստատելուց հետո հնարավոր է վարկի գումարը փոխանցել նաև ձեր բանկային քարտին: