Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այժմ հնարավոր է կատարել բազմաթիվ ֆինանսական գործարքներ համացանցում` առանց տնից դուրս գալու: Այն թույլ է տալիս խնայել ժամանակ, խուսափել գրասենյակներ այցելելուց և անվերջ հերթերից, ինչպես նաև՝ ընտրել լավագույն տարբերակն առցանց: Վարկերը նույնպես բացառություն չեն, և այժմ, ունենալով համակարգիչ կամ սմարթֆոն և ինտերնետ հասանելիություն, կարող եք վարկի ձևակերպման առցանց հայտ ներկայացնել և ստանալ օնլայն վարկ:
Այս գործընթացը պահանջում է նվազագույն ժամանակ և շատ հարմար է արագ վարկեր ստանալու համար: Վարկի հաստատման մասին պատասխանը ստանում եք դիմումը ներկայացնելուց ընդամենը 15 րոպե անց: Որոշումը կայացվում է վարկի ձևակերպման հայտում հաճախորդի կողմից լրացված և կցված փաստաթղթերում առկա տեղեկատվության հիման վրա:
Ինչպե՞ս ստանալ առցանց վարկեր: Արդյո՞ք դրանք անվտանգ են
Որքան էլ օնլայն վարկերի տրամադրումը վարկառուներին օգնում է ժամանակ և նյարդեր խնայել, այնուամենայնիվ, այն մարդկանց մոտ, ովքեր նախկինում չեն օգտվել նման ծառայությունից, հարց է առաջանում՝ արդյո՞ք գրանցման ողջ գործընթացը հնարավոր է օնլայն տարբերակով` առանց կազմակերպություն այցելելու, և արդյո՞ք այն անվտանգ է և ռիսկեր չի պարունակում:
Ներկայիս թվային աշխարհում, երբ գրեթե բոլոր համակարգիչներն ու գաջեթներն ունեն հակավիրուսային ծրագրեր՝ կիբերհարձակումներից պաշտպանվելու համար, գուցե անվտանգության մասին մտահոգվելու հարկ չկա: Սակայն, օնլայն վարկերից օգտվելու համար կարևոր է հաշվի առնել մի քանի նախապայման.
-
-
- Առցանց վարկեր տրամադրող կազմակերպության վեբ կայքի անվտանգությունը. արդյո՞ք այն ունի անվտանգության հուշագիր (https):
- Կազմակերպության տարիքը և հեղինակությունը. նոր և ոչ հայտնի կազմակերպությունները երբեմն կասկածի տեղիք են տալիս:
- Վարկավորման պայմանների թափանցիկությունը. հստակ նշվում է վարկի տոկոսադրույքը, վճարումների կարգն ու ժամկետները:
-
Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ-ն, հանդիսանալով շուկայի առաջատար կազմակերպություններից և ունենալով բազմաթիվ տարիների փորձ, առաջարկում է անվտանգ և արագ օնլայն վարկերի հարմար տարբերակ: Օնլայն հայտը լրացնելուց և պահանջվող փաստաթղթերը կցելուց հետո՝ անհրաժեշտ պայմաններին բավարարելու դեպքում, ընդամենը 15 րոպե անց ստանում եք վարկի հաստատման մասին հաղորդագրություն: Վարկը ստանում եք.
1. անկանխիկ՝ գումարը Ձեր բանկային քարտի հաշվին մուտքագրվելու ճանապարհով, կամ Ձեր ցանկության դեպքում,
2. կանխիկ՝ կազմակերպության մասնաճյուղերից:
Օնլայն վարկի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ՝ առցանց վարկերի բաժին: