Skip to content
  • ՀՀ, ք.Երևան, Կիևյան 2-րդ նրբանցք, տուն 16
  • +374 60 46 55 55
  • [email protected]
  • facebook
  • Հետզանգի Պատվեր
Օնլայն վարկեր

Օնլայն վարկեր

Կրեդո ֆինանս ՈՒՎԿ ՓԲԸ Վարկային կազմակերպություն

  • Մեր մասին
    • Առաքելությունը և նպատակները
    • Մեր պատմությունը
    • Վարչակազմակերպական կառուցվածքը
    • Մեր մասնաճյուղերը
    • Նշանակալից մասնակիցները
    • Ղեկավարները
    • Գործարար վարվելակերպի կանոնները
  • Հաշվետվություններ
  • Ծառայություններ
    • Շտապ Վարկեր – Սպառողական վարկեր առանց գրավի
    • Արագ Վարկեր – Սպառողական վարկեր գրավի առկայությամբ
    • Վարկ Օնլայն — iCredo
    • Վարկեր Ապառիկ – Ապառիկ վարկավորում
    • Հաճելի Ծառայություններ
  • Բլոգ
  • Բաժնետերեր
  • Մասնաճյուղերի հասցեներ

Ի՞նչ բանկային քարտ ընտրել արտասահման մեկնելիս: Ի՞նչ պետք է հաշվի առնել

  • Գլխավոր
  • Բլոգ
  • Ի՞նչ բանկային քարտ ընտրել արտասահման մեկնելիս: Ի՞նչ պետք է հաշվի առնել
Ի՞նչ բանկային քարտ ընտրել արտասահման մեկնելիս: Ի՞նչ պետք է հաշվի առնել
07.08.201923.05.2024

Ներկայումս ամառային հանգիստն արտասահմանում անցկացնելը, կարելի է ասել, դարձել է օրինաչափություն և շատ երկրներում ավելի արագ, հեշտ եւ նույնիսկ ավելի մատչելի է վճարել քարտով, քան կանխիկով: Սակայն, որպեսզի բանկային քարտը հարմարավետությունից չվերածվի մեծ խնդրի, հարկավոր է արտասահման մեկնելուց առաջ հաշվի առնել մի քանի հանգամանք.

  • Ստուգե՛ք բանկային քարտի ժամկետը: Քարտի ժամկետին ոչ բոլորն են ուշադրություն դարձնում: Եվ եթե երկրի ներսում այն ավարտվելու դեպքում կարելի է շատ արագ վերաթողարկել, ապա արտերկում դա հնարավոր չէ և եթե մեկնել եք առանց կանխիկ գումարի՝ հույսը դնելով բանկային քարտի վրա, ապա դուք իսկապես մեծ խնդիրներ կունենաք:
  • Ընտրե՛ք ճիշտ բանկային քարտ: Արտասահմանում կարելի է օգտագործել գրեթե բոլոր քարտատեսակները, որոնք թողարկված է միջազգային Visa և MasterCard համակարգերով: Բայց արտասահմանում ցանկալի է օգտագործել չիպով քարտ: Կան բանկեր, որոնք նաև  հատուկ պայմաններով քարտեր են թողարկում ճանապարհորդության համար:
  • Ճշտե՛ք փոխարկման պայմանները — Եթե ձեր քարտը ներքին արժույթով է, իսկ դուք բնականաբար պետք է գործարք կատարեք արտարժույթով, ապա նախապես ձեզ սպասարկող բանկից ճշտեք փոխարկման պայմանները և փոխարժեքը, որպեսզի խուսապեք ավելորդ միջնորդավճարներից:

    Ինչպե՞ս  բանկային քարտ ընտրել արտասահման մեկնելիս

  • Քարտ վերցնել վստահելի բանկից: Ցանկացած բանկային գործարք, այդ թվում քարտային հաշիվ բացելը ցանկալի է կատարել վստահելի և հուսալի բանկերում:  Ձեր մեկնելուց հետո անհուսալի բանկերում հնարավոր է առաջանան ֆինասական կամ տեխնիկական խնդիրներ և գումարի կանխիկացում կամ քարտով վճարում հնարավոր չլինի կատարել:
  • Օպտիմալ միջազգային վճարային համակարգ: բանկային քարտՏարբեր երկրներում տարբեր վճարային համակարգեր են ընդունված, որոնք նախատեսված են բանկոմատների եւ վճարման տերմինալների մեծ մասի համար: Օրինակ, Չինաստանն ունի իր վճարային համակարգը՝ UnionPay, Ճապոնիայան` JCB, ինչպես մեր idram կամ e-payments համակարգերը: Իսկ, օրինակ, Visa-ն և Mastercard-ը միջազգային համակարգեր են և ընդունվում են գրեթե բոլոր երկրներում, բայց կան բացառություններ: Ցանկալի է նախքան մեկնելը ձեզ սպասարկող բանկից ճշտել հյուրընկալող երկրի վճարային համակարգերի մասին մանրամասն տվյալներ:
  • Անվանական քարտ: Սովորաբար բոլոր բանկային քարտերը բացի քարտի համարից պարունակում են նաև քարտապանի անունը և ազգանունը: Եվ ցանկալի է, որ քարտի վրա նշված անվանական տվյալները համընկնեն անձնագրային տվյալների հետ, քանի որ շատ հյուրանոցներ, խանութներ, ավտովարձույթներ և գործակալություններ վճարումները վերջնական հաստատելու համար, կամ որևէ թյուրիմացություն հստակեցնելու համար պահանջում են քարտապանի անձնագային տվյալները, և քարտի հետ համընկնելու դեպքում կխուսափեք ավելորդ թղթաբանությունից:
  • Օնլայն վճարումների հնարավություն: Համոզվե՛ք, որ ձեր քարտն ունի օնլայն վճարումների հնարավորություն: Որպես կանոն, դրա համար քարտի դարձերեսին պետք է դաջված լինի CVV կամ CVC կոդ, որը հնարավորություն կտա հաստատել ցանկացած առցանց գործարք: Դա շատ հարմար տարբերակ է հյուրանոցների առցանց ամրագրման, գնացքի կամ ավիատոմսերի, թանգարանների մուտքի տոմսերի առցանց գնման համար: Կան երկրներ, որտեղ տաքսիներից օգտվելու համար վճարում են օնլայն հավելվածների միջոցով, և այդ դեպքում ևս օնլայն վճարման հնարավորությամբ բանկային քարտ է անհրաժեշտ:

«Կրեոդ ֆինանս» ՈւՎԿ-ի օնլայն վարկերի շնորհիվ կարող եք ճամփորդել ցանկացած պահի, առանց գումարի մասին մտահոգվելու: Օնլայն վարկի հայտը լրացնելուց և հաստատելուց հետո հնարավոր է վարկի գումարը փոխանցել նաև ձեր բանկային քարտին:

Բլոգ

Գրառումների նավարկումը

Բիթքոինի առանձնահատկությունները կամ ինչու՞ գնել Բիթքոին
Վարկեր արագ կամ «ֆինանսական ֆաստֆուդ»

Կարդացեք նաև

վարկեր արագ - Varker arag

Վարկեր արագ կամ «ֆինանսական ֆաստֆուդ»

21.08.201906.08.2024
բիթքոին

Բիթքոինի առանձնահատկությունները կամ ինչու՞ գնել Բիթքոին

01.08.201923.05.2024
ինչպես մեկնել ճանապարհորդության առանց գումարի

Ինչպե՞ս մեկնել ճամփորդության առանց խնայողություններ ունենալու

12.06.201906.08.2024

Գլխամասային գրասենյակ

Վարկերի համար դիմեք մեր մասնաճյուղեր:

Գլխամասային գրասենյակում հաճախորդների սպասարկում չենք իրականացնում:

Հասցե ` ՀՀ, ք.Երևան, Կիևյան 2-րդ նրբանցք, տուն 16
Հեռախոս ` 060 465555
Էլ.փոստ ` [email protected]
Աշխատանքային ժամեր `
10:00-19:00 երկուշաբթի-ուրբաթ
10:30-16:00 շաբաթ

  • Իրավական Ակտեր
  • Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ
  • Հաճախորդների իրավունքներ
  • Դադարեցված ծառայությունների ցանկ
  • Գաղտնիության քաղաքականությու
  • Հաճախ տրվող հարցեր
  • Օտարվող գույք
  • Թափուր աշխատատեղեր
  • Կապ մեզ հետ
  • Օգտակար հղումներ
© "ԿՐԵԴՈ ՖԻՆԱՆՍ" ՈՒՎԿ ՓԲԸ 2013 - 2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կազմակերպությունը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից

Էջը թարմացվել է՝ 23 Մայիսի, 2024 ժամը 03:50

Հետադարձ զանգ