Բոլորս էլ հասկանում ենք, որ ֆինանսական խնդիրներ կարող են առաջանալ ցանկացած պահի, անկախ մեր կամքից: Չնախատեսված ծախսեր կարող են առաջանալ տարբեր պատճառներով՝ մեքենայի խափանում, առողջական խնդիրներ, դրամապանակի կորուստ և այլն: Ինչպե՞ս լուծել ֆինանսական խնդիրները, ինչպե՞ս արագ գումար գտնել ծախսերը հոգալու համար, երբ աշխատավարձ ստանալուն դեռ երկար ժամանակ ունեք:
Արագ ֆինանսական օգնություն մինչև աշխատավարձը
Ֆինանսական խնդիրները լուծելու համար հաճախ ստիպված ենք լինում դիմել ընկերների օգնությանը, ինչը, սակայն, ավելորդ անհարմարություն է առաջացնում: Կարճաժամկետ վարկերից օգտվելը հարմար տարբերակ է ծագած ֆինանսական խնդիրներն ինքնուրույն լուծելու համար: Օնլայն վարկերը հնարավորություն են տալիս արագ, առանց վարկային կազմակերպություն այցելելու ստանալ գումար րոպեների ընթացքում: Մի քանի պարզ քայլ և գումարն արդեն ձեր քարտին է:
Որո՞նք են օնլայն վարկերից օգտվելու առավելությունները
- Արագություն — վարկի գումարը կարող եք ստանալ ոչ թե օրերի, այլ մի քանի րոպեների ընթացքում
- Պարզություն — գումարը տրամադրվում է առանց գրավի և առանց երաշխավորի
- Հասանելիություն — օնլայն վարկերը հասանելի են առցանց եղանակով`առանց այցելության
- Ճկուն պայմաններ — վարկի գումարը և մարման ժամկետները ընտրում եք ձեր ցանկությամբ
- Անվտանգություն — ընկերությունները կիրառում է բարձրորակ տեխնոլոգիաներ հաճախորդի անձնական տվյալները մշակելու եւ պահելու համար
- Ազնվություն — վարկավորման պայմաններում նշվում են վարկառուին հետաքրքող բոլոր էական և կարևոր կետերը
«Կրեդո ֆինանս» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է առանց գրավի օնլայն սպառողական վարկեր շահավետ պայմաններով: Համակարգչի և ինտերնետի հասանելության դեպքում ցանկացած պահի հնարավոր է ստանալ օնլայն վարկեր վարկային հայտը լրացնելուց և վարկավորման պայմանները հաստատելուց հետո ընդամենը 15 րոպեի ընթացքում: