Վարկի գնի մասին ճշմարտացիությունը լիարժեք տեղեկատվություն է վարկի իրական վճարումների մասին: Բանկը կամ վարկային կազմակերպությունը պարտավոր է ձեզ տրամադրել ամբողջ տեղեկատվությունը այդ մասին:
Վարկ կամ Վարկեր օնլայն օգտագործելու համար բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզանից վճար է վերցնում՝ տոկոսների տեսքով: Բացի այդ, սպառողական վարկերը զուգակցվում են տարբեր միջնորդավճարներով և տուրքերով: Վարկի վճարումները ներառում են.
- տոկոսագումար, որը դուք վճարում եք վարկն օգտագործելու համար;
- բանկի կամ վարկային կազմակերպության կողմից գանձվող վճարները` տվյալ վարկը սպասարկելու համար;
- լրացուցիչ ծառայությունների արժեքը, եթե դրանք կապված են ձեր վարկի հետ:
Հիշեք, որ ձեր պարտքի իրական չափը կազմում է բանկից վերցված գումարի չափի (այն կոչվում է «հիմնական պարտք») և միջնորդավճարների ու տոկոսների ընդհանուր գումարը:
Վարկ կամ Վարկեր օնլայն ստանալու իրական պայմաններն հասկանալը ձեր պարտականությունն է՝ որպես վարկառու, իսկ վարկի վերաբերյալ անհասկանալի պայմանների և բարդ տեղեկատվության մանրամասն և պարզ բացատրություն ստանալը` ձեր իրավունքը:
Վարկի ընտրություն կատարելիս եղեք ուշադիր և ցուցաբերեք խելամտություն: Համեմատե՛ք տարբերակները, փնտրե՛ք լավագույն պայմանները: Վարկի ընտրությունը վարկառուի պարտականությունն է: Առանց վերլուծության կրեդիտային գովազդը կարող է ձեզ տանել գովազդային ծուղակ: Կենտրոնացեք շուկայական միջին տոկոսադրույքի վրա: Եթե առաջարկվում են շատ շահավետ պայմաններ, հիշե՛ք, որ հավելյալ օգուտների համար ստիպված կլինեք դիմելու լրացուցիչ ծախսերի կամ կկրեք անհարմարություններ:
Վարկ կամ Վարկեր օնլայն ընտրելու մի քանի պարզ կանոններ կան
- Որքան ավելի շահավետ է հայտը, այնքան մեծ է «հնարքների» հավանականությունը: Ուշադի՛ր ուսումնասիրեք բոլոր պայմանները, հատկապես փոքր տպագրությամբ գրվածները:
- Վարկի նկատմամբ տոկոսադրույքը պետք է նշվի տարեկան կտրվածքով: Եթե գովազդի մեջ տեսնում եք «% օրական», բազմապատկեք այն 365-ով և տեսեք տարբերությունը:
- Վարկ կամ օնլայն վարկ վերցնելիս չսխալվեք՝ վերցնելով առաջին պատահած վարկը: Համեմատականներ անցկացրեք բանկերի կամ վարկային կազմակերպությունների առաջարկած պայմանների, վարկերի հիմնական պարամետրերի միջև:
Անպայման կարդացեք վարկային պայմանագիրը:Դրա դրույթները չպետք է հակասեն օրենքին և ձեր շահերին: Սովորաբար այս փաստաթուղթը բավականին մանրամասն նկարագրում է բանկի կամ վարկային կազմակերպության նկատմամբ ձեր պարտավորությունները: Նույնիսկ, եթե դուք լավ հասկանում եք վարկի ֆինանսական պայմանները, ձեր իրավունքները կարող են խախտվել: Որպեսզի վստահ լինեք բանկերի կամ վարկային կազմակերպությունների հետ հարաբերություններում, դուք պետք է հստակ հասկանաք կողմերի վարկային պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները (ինչպես ձեր, այնպես էլ բանկի կամ վարկային կազմակերպությանը): Ստուգե՛ք պայմանագրում ձեր անվտանգությանն ուղղված պայմանների առկայությունը: Կարդացեք պայմանագիրը նախքան ստորագրելը: Մի՛ շտապեք, դուք ունեք մանրամասն ուսումնասիրության և պարզաբանում ստանալու իրավունք պայմանագրի բովանդակության լիարժեք պատկերացման համար:
Մասնավորապես, հատուկ ուշադրություն դարձրեք պայմանագրի հետևյալ կետերին, որոնք հնարավոր է խախտում են սպառողի իրավունքներն ու շահերը.
- Վարկի վաղաժամկետ մարման կարգը:
- Պատժամիջոցներ և, կամ, տույժեր, տուգանքներ՝ պարտքերը ժամանակին չմարելու և խախտումների դեպքում:
- Հաշվարկի պայմանները: Պատժամիջոցները պետք է հավաքագրվեն ուշացման փաստացի ժամանակահատվածի համար, և ոչ թե ընդհանուր հաշվետու ժամանակաշրջանի, որում տեղի է ունեցել ուշացումը:
- Վարկառուի պարտավորությունն է ռիսկերն ապահովագրել (այս պայմանները կարող են հանգեցնել նոր պարտքերի):
- Հաճախորդի հաշվից միջոցների ուղղակի դեբետավորման պայմանները, ներառյալ այն հաշիվներից, որոնք վարկի հետ կապ չունեն և բացվել են այլ նպատակով: