Հրաշալի է, կրկին ամառ է: Եվ դա նշանակում է, որ արձակուրդի մասին միտքը մեզ այլևս հանգիստ չի տալու, հատկապես աշխատանքի ամենածանրաբեռնված պահերին:
Երբեմն լարված աշխատանքից գոնե մի փոքր լիցքաթափվելու համար յուրաքանչյուրս մտովի տեղափոխվում ենք ծովափ, պատկերացնում մեզ ինչ-որ էկզոտիկ երկրում կամ որևէ պատմամշակութային վայրում: Հետո նորից վերադառնում մեր աշխատանքին ու մտածում մեր պատկերացումներն իրականություն դարձնելու մասին: Սակայն միշտ չէ, որ ցանկություններն ու պատկերացումները համապատասխանում են մեր հնարավորություններին:
Վարկեր ճանապարհորդության համար
Հաճախ արձակուրդը մոտենալու պահին հասկանում ենք, որ դեռևս բավական խնայողություններ չունենք մեր ցանկացած երկիրը մեկնելու համար ու մտածում արձակուրդը հետաձգելու կամ այն ոչ այնքան հետաքրքիր անցկացնելու մասին: Բայց չէ՞ որ ամբողջ տարին հենց սրա մասին ենք երազել. արև, ծով, անկրկնելի շրջագայություն, անմոռանալի տպավորություններ…
Ահա հենց այս երազանքներն իրականացնելու համար Կրեդո Ֆինանս ՈւՎԿ-ն նոր հնարավորություն է ընձեռել բոլորին՝ մեկնե՛ք ճամփորդության ցանկացած ժամանակ՝ առանց խնայողությունների: Այո՛, առանց խնայողությունների, Կրեդո Ֆինանս ՈւՎԿ-ի առանց գրավի վարկերի օգնությամբ: Վարկի հայտի ուսումնասիրությունն ու հաստատումը կատարվում է ընդամենը 15 րոպեի ընթացքում: Այլևս պետք չէ մտահոգվել գումարի մասին, այժմ պետք է մտածել միայն ճամփորդությունը հնարավորինս արդյունավետ ու տպավորիչ կազմակերպելու մասին:
Դե՛ ինչ, կարող եք հավաքել ճամպրուկները: Իսկ Կրեդո Ֆինանս ՈւՎԿ-ն մաղթում է Ձեզ հաճելի հանգիստ ու անմոռանալի պահեր…